ՄԵՐ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ․․․



Երեխայի ծնողը դիմել է մեզ դիմային ատամների սուր ցավով, որի պատճառով խանգարվել էր նաև կծելու ֆունկցիան։
Հետազոտությունների արդյունքում ախտորոշվեց կենտրոնական երկու կտրիչների պուլպիտ (նյարդի բորբոքում) և կողմնային երկու կտրիչների միջին կարիես։
Կատարվել է կենտրոնական կտրիչների նյարդազրկում և էսթետիկ վերականգնում, կողմնային կտրիչների կարիեսի բուժում։
Բուժումը կատարվել է երեք այցերի ընթացքում։
Իմանալ ավելին



Երեխայի ծնողը դիմել է մեզ երեխայի ատամների վրա առկա սև հետքերի պատճառով։ Հետազոտության արդյունքում ախտորոշվել է մեծ քանակությամբ ատամնաքարերի և ատամնափառի առկայություն։ Կատարվել է բերանի խոռոչի պրոֆեսիոնալ հիգիենա՝ հատուկ սարքի և նյութերի միջոցով։ Միջամտությունը իրականացվել է մեկ այցի ընթացքում։
Իմանալ ավելին



Երեխայի ծնողը դիմել է ատամնաշարի էսթետիկ տեսքի շտկման համար։ Տեղադրվել է ինքնակապվող բրեկետ-համակարգ։ Տեղ ենք ստեղծել վերին ժանիքների համար և բերել ատամնաշար։ Երկրորդ նկարը նկարված է բուժումը սկսելուց երեք ամիս անց, որտեղ ստորին խճողված ատամները դեռ ուղղման փուլում են։
Իմանալ ավելին



Երեխայի ծնողը դիմել է վերին և ստորին ծնոտների միմյանց անհամապատասխանության խնդրով։ Ռենտգեն և բիոմետրիկ հետազոտություններից հետո ախտորոշվել է դիստալ (ոչ բնականոն) կծվածք ։ Դիստալ կծվածքը առաջահետին հարթության մեջ կծվածքի անկանոնությունն է։ Բժիշկ-օրթոդոնտի ցուցումով պացիենտը անցնում է օրթոդոնտիկ ֆունկցիոնալ բուժում ՝ վերին և ստորին ծնոտների օրթոդոնտիկ սարքերով։ Երկրորդ նկարը նկարված է սարքերը կրելուց 5 ամիս անց։
Իմանալ ավելին



Մայրիկը դիմել է ցավի պատճառով և երեխայի ատամների էսթետիկ տեսքի խանգարումով։ 6 այցի ընթացքում բուժվել է 12 ատամ, վերականգնվել է ծամողական ֆունկցիան և էսթետիկ տեսքը։
Իմանալ ավելին



Մայրիկը դիմել է մեզ դիմային ատամների վերականգնման համար, քանի որ հարվածի արդյունքում կոտրվել էին կենտրոնական մշտական կտրիչները։ Կատարվել է ատամի վերականգնում էսթետիկ պլոմբանյութերով:
Իմանալ ավելին



Երեխայի ծնողը դիմել է դիմային ատամների ցավով, խախտված էր կծողականն ֆունկցիան։ Կատարվել է դիմային ատամների նյարդի հեռացում և էսթետիկ վերականգնում լուսային պլոմբավորման միջոցով։
Իմանալ ավելին



Երեխայի ծնողը դիմել է դիմային ատամների կարիեսի բուժման համար։ Կատարվել է կարիեսի բուժում և էսթետիկ վերականգնում:
Իմանալ ավելին



Երեխայի ծնողը դիմել է մեզ հարվածի հետևանքով առաջացած դիմային ատամների կոտրվածքի վերականգնման համար։ Կատարվել է ատամների էսթետիկ վերականգնում՝ պահպանելով բնական ատամի տեսքը և գույնը։
Իմանալ ավելին



Դիմային ատամների խորը ախտահարման պատճառով ունենք բորբոքված նյարդ։ Կատարվել է նյարդի հեռացում և էսթետիկ վերականգնում։
Իմանալ ավելին



Երեխան գանգատվում էր դիմային ատամների շրջանում զգայունությունից։ Քանի որ առկա էր հյուսվածքների բավականաչափ ախտահարում,կատարվել է նյարդի հեռացում և ատամների էսթետիկ վերականգնում։
Իմանալ ավելին