Բարի գալուստ հեքիաթային աշխարհ babydent
Մեր բժիշկները բարի են, հոգատար և ընդհանրապես չեն ցավեցնում․․․Լավագույն մանկական ատամնաբուժարանը, որին կարելի է վստահել...
Բեյբիդենտ մանկական ատամնաբուժարանը առաջարկում է երեխաների բերանի խոռոչի և ատամների բուժման ամբողջական լուծումներ։ Այստեղ ստեղծված են բոլոր պայմանները երեխաներին համապատասխան միջավայրում ընդունելու և բոլոր տեսակի ատամնաբուժական միջամտություններին հոգեբանորեն պատրաստելու համար։
ԾԱՆՈԹԱՑԵՔ ՄԵՐ ԲԺԻՇԿՆԵՐԻ ՀԵՏ
Զառա Շահբազյան
Մանկական ստոմատոլոգ «Երեխաների հետ աշխատելիս պետք է լինել հնարավորինս անկեղծ, նրանք զգում են ցանկացած կեղծավորություն և դառնում ավելի կամակոր ․․․»Ֆիլյա Քեհյան
Օրթոդոնտ «Օրթոդոնտիկ բուժում կարելի է կատարել ցանկացած տարիքում,սակայն բարդ ատամնածնոտային խնդիրների դեպքում կարևոր է բուժումը սկսել մանկական հասակում։ Իմ գործում կարևորում եմ ճիշտ ախտորոշումը և բուժման ճիշտ պլանավորումը․․․»Արմինե Մարգարյան
Մանկական ստոմատոլոգ «Ամենագեղեցիկ ժպիտն աշխարհում մանկան ժպիտն է. երջանիկ եմ , որ առողջ ժպիտներ եմ պարգևում մանուկներին․․․»Սեդա Մատինյան
Մանկական ստոմատոլոգ «Մանկական ստոմատոլոգիայում առաջնահերթությունը պետք է տալ երեխայի ապահովության զգացողությանը և օգտակար սովորությունների ձևավորմանը․․․»Մարինե Կարապետյան
Մանկական ստոմատոլոգ «Կարևորում եմ, որ փոքրիկի այցը ինձ մոտ սկսվի ժպիտով և ավարտվի առողջ ատամիկներ ունենալով և ստոմատոլոգի մասին ջերմ հիշողություններով․․․»Ռուբեն Ասմանգուլյան
Դիմածնոտային վիրաբույժ «Ուրախ եմ, որ համագործակցում եմ Բեյբիդենտի հետ, որը ինձ հնարավորություն է տալիս աշխատանքով օգնել նաև երեխաներին․․․»ՄԵՐ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Թերապիա
Իմանալ ավելինՕրթոդոնտիա
Իմանալ ավելինՎիրաբուժություն
Իմանալ ավելինԴիագնոստիկ ծառայություններ
Իմանալ ավելինԽորհրդատվություններ
Իմանալ ավելինԱռաջին բուժօգնություն
Իմանալ ավելինՄԵՐ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ․․․
ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐԸ ՄԵՐ ՄԱՍԻՆ․․․
Մարգարիտա Եսայան
21/03/20245 տարեկան երեխաս ոչ մի ատամնաբուժարանում բերանը չէր բացում, շատ տեղեր եմ տարել, բոլոր տեղերում մեզ ասում էին, որ միակ բուժման տարբերակը նարկոզով բուժումն է։ Խորհուրդ տվեցին Բեյբիդենտ տանել , չնայած հույս չունեի, բայց ամեն դեպքում գրանցվեցի և տարա երեխայիս։ Ընդամենը 20 րոպե խաղասրահում բժշկի հետ խաղալուց հետո երեխաս սկսեց զարմանալիորեն ենթարկվել բժշկի ցուցումներին։ Ես և ամուսինս զարմացած նայում էինք թե ինչ է կատարվում։ 4 այցով բուժեցինք 7 ատամ։ Շնորհակալ եմ բժշկուհի Զառայից։ Սա իմ տեսած լավագույն կլինիկան է, որտեղ դժվար ենթարկվող երեխաների հետ հոգեբանական աշխատանք է տարվում, ոչ թե միանգամից խուսափում են և երեխային ուղարկում նարկոզի։
Հասմիկ Թադևոսյան
04/04/2024Իմ տեսած ամենաուրախ ատամնաբուժարանը․․․ Երեխաս այնքան ուրախ է Բեյբիդենտ գնում կարծես խաղասրահ է գնում, ոչ թե ատամնաբուժարան։ Բժշկուհի Զառայի պրոֆեսիոնալության մասին էլ խոսքեր չկան, շնորհակալ եմ։
Գուրգեն Ադամյան
27/04/2024ՈՒզում եմ իմ մեծ շնորհակալությունը հայտնել Բեյբիդենտի ողջ անձնակազմին՝ առանց ցավի երեխայիս 4 ատամը բուժելու համար։ Միանշանակ խորհուրդ կտամ։
Տիգրան Եսայան
20.05.2024Հիանալի միջավայր, ջերմ մթնոլորտ, հաճելի անձնակազմ ու պրոֆեսիոնալ բժիշկներ։Ամեն ինչ մտածված է, որ փոքրիկները իրենց հանգիստ ու լավ զգան։ Շնորհակալություն բժիշկ Զառային , իմ փոքրիկ հրաշքի ատամիկները առանց սթրեսների բուժելու համար։
ԳՐԱՆՑՎԵՔ ԽՈՐՀՐԴԱՏՎՈՒԹՅԱՆ ՀԵՆՑ ՀԻՄԱ
Մի՛ հապաղեք, եկեք խորհրդատվության
Երկուշաբթի - Շաբաթ 10:00 - 20:00 Կիրակի 11:00 - 18:00ՀԱՃԱԽ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ
Խորհուրդ է տրվում երեխային առաջին անգամ մանկական ատամնաբույժի մոտ տանել այն ժամանակ, երբ նրա առաջին ատամը հայտնվում է, կամ ոչ ուշ քան 1 տարեկան հասակում։
Սա թույլ է տալիս մանկական ատամնաբույժին վաղ շրջանում ստուգել երեխայի բերանի խոռոչի առողջությունը և խնամքի հիմքեր դնել։
Ցանկալի է, որ երեխայի առաջին այցը մանկական ատամնաբույժի մոտ կրի պրոֆիլակտիկ բնույթ, ոչ թե այցի պատճառը հանդիսանա ատամի ցավը։
Որպես կանոն բժշկի կողմից տրվում են խորհուրդներ երեխայի սննդակարգի և սովորությունների վերաբերյալ, ինչպես նաև տրամադրվում են խնամքի ճիշտ տեխնիկաներ:
Վաղ այցելությունը մանկական ատամնաբույժի մոտ թույլ է տալիս վաղ փուլում հայտնաբերել հնարավոր խնդիրները և կանխել դրանց զարգացումը:Բացի այդ, երեխան սկսում է սովորել ատամնաբույժի այցելությունների կարևորությունը, ինչն օգնում է զարգացնել առողջ ատամների խնամքի սովորություններ:
Ախտահարված կաթնատամների բուժումը շատ կարևոր է երեխայի ատամնածնոտային համակարգի ճիշտ աճի և զարգացման համար։
Կաթնատամները ծառայում են որպես մշտական ատամների ուղղորդիչներ, ուստի մշտական ատամներին ճիշտ և առողջ զարգացում ապահովելու համար շատ կարևոր են առողջ կաթնատամները։
Յուրաքանչյուր կաթնատամ մշտական ատամով փոխարինվելու ժամկետն ունի, և եթե առկա է ախտահարումով պայմանավորված կաթնատամի վաղաժամ կորուստ, ապա կաթնատամի բացակայությունը կարող է առաջացնել հարևան ատամների տեղաշարժ և ատամնածնոտային համակարգի դասավորվածության խնդիրներ։
Բացի այդ, կաթնատամի վաղաժամ կորուստը կարող է առաջացնել մարսողական համակարգի խնդիրներ, քանի որ տվյալ դեպքում խանգարվում է ծամողական ֆունկցիան։
Այդ պատճառով նույնիսկ յուրաքանչյուր նոր սկսվող կարիեսը պետք է կանխարգելվի՝ կատարելով համապատասխան բուժում։
Երեխայի ատամների խնամքը սկսվում է 6-8 ամսեկանից, երբ դուրս են գալիս առաջին կաթնատամները։ Նույնիսկ մեկ ատամիկի առկայության դեպքում խնամքը պարտադիր է։ Մինչև մեկ տարեկան հասակում խորհուրդ է տրվում ատամների խնամքի համար օգտագործել ստերիլ թանզիվ (բինտ) կամ հատուկ սիլիկոնե խոզանակ՝ օրական երկու անգամ՝ կերակրումից հետո, մատով մաքրման համար։
1-1.5 տարեկանից ատամների խնամքը կարող եք կատարել օգտագործելով փափուկ, փոքր գլխիկով խոզանակ և առանց ֆտորի մածուկ։ Խնամքը անհրաժեշտ է կատարել օրական երկու անգամ՝ առավոտյան և երեկոյան պարբերականությամբ։
3 տարեկանից սկսած խորհուրդ է տրվում օգտագործել ֆտորի պարունակությամբ մածուկ, որն ունի հակակարիեսային ազդեցություն։ Խնամքը անհրաժեշտ է շարունակել կատարել օրական երկու անգամ՝ առավոտյան և երեկոյան պարբերականությամբ։
Այո, մերօրյա ատամնաբուժությունը թույլ է տալիս առանց ցավեցնելու բուժել երեխայի ատամը, եթե բժիշկը կիրառում է ճիշտ մեթոդներ և մոտեցումներ։
Նորագույն տեխնոլոգիաների և մեթոդների կիրառմամբ, ինչպես նաև պրոֆեսիոնալ բուժանձնակազմի շնորհիվ Բեյբիդենտ մանկական ատամնաբուժարանում ատամների բուժումը կատարվում է բացառապես անցավ։
Այո, հոգեբանական աշխատանքը շատ մեծ դեր ունի մանկական ատամնաբուժությունում: Սա կարևոր է երեխայի վախերն ու անհանգստությունը նվազեցնելու, ինչպես նաև բուժման գործընթացը ավելի հարմարավետ և հաջող դարձնելու համար։
Հոգեբանական աշխատանքը նպաստում է երեխայի և ատամնաբույժի միջև վստահության ձևավորմանը, ինչը էական կարևորություն ունի հետագա բուժման համար:
Այս աշխատանքը օգնում է նաև, որ երեխան հանգիստ և համագործակցող լինի ողջ բուժման ընթացքում:
Հոգեբանական աջակցությունը և դրական փորձը նպաստում են, որ երեխան հետագա այցերի ժամանակ էլ ավելի հագիստ և վստահ զգա իրեն։
Բեյբիդենտում յուրաքանչյուր բժիշկ մեծ ուշադրություն է դարձնում հոգեբանական աշխատանքի վրա, ինչի արդյունքում էլ երեխաները վստահում են մեր բժիշկներին։
Մինչ մանկական ատամնաբուժարան այցելելը, շատ կարևոր է ծնողի «տնային աշխատանքը» երեխային ճիշտ պատրաստելու առումով։
Պատմեք երեխային, թե ինչ է սպասվում այցի ընթացքում՝ օգտագործելով պարզ և դրական բառեր: Խորհուրդ է տրվում կարդալ գրքեր կամ դիտել մուլտֆիլմեր ատամնաբույժի մասին: Սա կարող է երեխային օգնել ավելի լավ հասկանալու և պատկերացում ձևավորելու, թե ինչ է սպասվում իրեն, այդպիսով նվազեցնել անհանգստությունը:
Խաղացեք ատամնաբույժի վերաբերյալ խաղեր: Օրինակ կարող է երեխայի սիրելի խաղալիքը դառնալ հիվանդ, որի ատամը սևացել և ցավում է, իսկ երեխան բարի ատամնաբույժն է, որը օգնում և բուժում է խաղալիքին: Սա կօգնի երեխայի մոտ ձևավորել կարծիք և վստահություն, որ ատամնաբույժը նրա բարեկամն է և ցանկանում է օգնել իրեն ։
Երբեք մի կենտրոնացրեք երեխային ցավի կամ վախի վրա։ Ատամնաբույժի մոտ այցից առաջ կամ ընթացքում մի ասեք երեխային, «չի ցավելու» կամ «մի վախեցիր» արտահայտությունները։ Դրանք երեխայի կողմից ընկալվում են ճիշտ հակառակ իմաստով։
Հատկապես առաջին այցի ժամանակ շատ կարևոր է ընտրել այնպիսի ատամնաբուժարան, որը ունի երեխաների համար ստեղծված հատուկ պայմաններ՝ հարմարավետ միջավայր, վառ գույներ, խաղալիքներ, նվերներ և այլն:
Օրթոդոնտի մոտ առաջին անգամ երեխային խորհրդատվության տանելու օպտիմալ տարիքը 6-7 տարեկանն է, երբ սկսվում է կաթնատամների փոխարինումը մշտական ատամներով։
Այս տարիքում օրթոդոնտիկ բուժումը իրականացվում է հատուկ ֆունկցիոնալ սարքերի միջոցով։
Երեխայի աճի և զարգացման փուլում ավելի հեշտ է ուղղել ատամների և ծնոտների դիրքերը, քանի որ օրթոդոնտիկ սարքերն ավելի արդյունավետ են աճող ատամների և ծնոտների վրա:
Օրթոդոնտիկ բուժումը վաղ տարիքում սովորաբար ավելի արագ և արդյունավետ է, քանի որ երեխաների ատամներն ու ծնոտները ավելի ճկուն են և հեշտ են ուղղվում:
Վաղ միջամտությամբ շտկված խնդիրները կարող են բարելավել երեխայի ինքնագնահատականը և հոգեբանական վիճակը։
Բրեկետը ատամնաշարի շտկման համար օգտագործվող բժշկական սարք է, որը կազմված է մետաղական, կերամիկական կամ պլաստիկ փոքր մասնիկներից, որոնք ամրացվում են ատամների վրա և միացվում են մետաղական լարերով: Բրեկետները օգնում են աստիճանաբար ուղղել և հավասարեցնել ատամները՝ կարգավորելով նրանց դիրքը։
Բրեկետների միջոցով ատամները ուղղելու պրոցեսը կարող է տևել մի քանի ամսից մինչև մի քանի տարի, կախված խնդրի բարդությունից և բժիշկ-օրթոդոնտի կողմից նշանակված բուժման պլանից:
Ի տարբերություն օրթոդոնտիկ սարքերի, որոնք կիրառվում են 6-7 տարեկանից, բրեկետներ կրելը թույլատրվում է այն ժամանակ, երբ երեխան ունի ձևավորված մշտական ատամներ: Որպես կանոն դա 11-14 տարեկանն է, երբ մշտական ատամները արդեն դուրս եկած են լինում: Սակայն, բացառիկ դեպքերում, բժիշկ-օրթոդոնտի ցուցումով կարող է բրեկետների կիրառմամբ բուժում սկսվել ավելի վաղ տարիքում, եթե առկա են լուրջ խնդիրներ, որոնք անհապաղ միջամտություն են պահանջում։
Այո, կաթնատամները նույնպես ունեն նյարդեր: Նրանց կառուցվածքը նման է մշտական ատամներին և ներառում է էմալ, դենտին և պուլպա՝ նյարդեր և արյունատար անոթներ պարունակող փափուկ հյուսվածք:
Կաթնատամի նյարդերը ունեն նույն ֆունկցիան, ինչ մշտական ատամների նյարդերը՝ ապահովել ատամի կենսունակությունը և զգայունությունը: Երբ կաթնատամը վնասվում է կամ վարակվում, այն կարող է ցավ պատճառել՝ ճիշտ այնպես, ինչպես մշտական ատամի դեպքում:
Կաթնատամի նյարդի հեռացումը չի կարող վնասել մշտական ատամի սաղմին։ Հակառակը՝ կաթնատամի ախտահարված նյարդի հեռացումը կանխարգելում է մշտական ատամի սաղմի վնասումը։
Լեզվի սանձիկը լեզվի ստորին մակերեսը բերանի հատակին միացնող թաղանթն է, որի կարճ լինելը խանգարում է լեզվի անհրաժեշտ շարժումներին, որոնք կարևոր են հստակ խոսքի զարգացման համար, ինչն էլ երեխայի մոտ կարող է հնչյունների արտաբերման խանգարումների պատճառ հանդիսանալ։
Խնդրի դեպքում դիմածնոտային վիրաբույժի ցուցումով կատարվում է լեզվի սանձիկի շտկում վիրաբուժական մեթոդով:
ԻՆՉՊԵՍ ԳՏՆԵԼ ՄԵԶ
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԺԱՄԵՐ
- Երկուշաբթի 10:00 - 20:00
- Երեքշաբթի 10:00 - 20:00
- Չորեքշաբթի 10:00 - 20:00
- Հինգշաբթի 10:00 - 20:00
- Ուրբաթ 10:00 - 20:00
- Շաբաթ 10:00 - 20:00
- Կիրակի 11:00 - 18:00