Երկուշաբթի - Շաբաթ 10:00-20:00Կիրակի 11:00-18:00

ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐԸ ՄԵՐ ՄԱՍԻՆ․․․

Մարգարիտա Եսայան

21/03/2024 starts

5 տարեկան երեխաս ոչ մի ատամնաբուժարանում բերանը չէր բացում, շատ տեղեր եմ տարել, բոլոր տեղերում մեզ ասում էին, որ միակ բուժման տարբերակը նարկոզով բուժումն է։ Խորհուրդ տվեցին Բեյբիդենտ տանել , չնայած հույս չունեի, բայց ամեն դեպքում գրանցվեցի և տարա երեխայիս։ Ընդամենը 20 րոպե խաղասրահում բժշկի հետ խաղալուց հետո երեխաս սկսեց զարմանալիորեն ենթարկվել բժշկի ցուցումներին։ Ես և ամուսինս զարմացած նայում էինք թե ինչ է կատարվում։ 4 այցով բուժեցինք 7 ատամ։ Շնորհակալ եմ բժշկուհի Զառայից։ Սա իմ տեսած լավագույն կլինիկան է, որտեղ դժվար ենթարկվող երեխաների հետ հոգեբանական աշխատանք է տարվում, ոչ թե միանգամից խուսափում են և երեխային ուղարկում նարկոզի։

Հասմիկ Թադևոսյան

04/04/2024 starts

Իմ տեսած ամենաուրախ ատամնաբուժարանը․․․ Երեխաս այնքան ուրախ է Բեյբիդենտ գնում կարծես խաղասրահ է գնում, ոչ թե ատամնաբուժարան։ Բժշկուհի Զառայի պրոֆեսիոնալության մասին էլ խոսքեր չկան, շնորհակալ եմ։

Գուրգեն Ադամյան

27/04/2024 starts

ՈՒզում եմ իմ մեծ շնորհակալությունը հայտնել Բեյբիդենտի ողջ անձնակազմին՝ առանց ցավի երեխայիս 4 ատամը բուժելու համար։ Միանշանակ խորհուրդ կտամ։

Տիգրան Եսայան

20.05.2024 starts

Հիանալի միջավայր, ջերմ մթնոլորտ, հաճելի անձնակազմ ու պրոֆեսիոնալ բժիշկներ։Ամեն ինչ մտածված է, որ փոքրիկները իրենց հանգիստ ու լավ զգան։ Շնորհակալություն բժիշկ Զառային , իմ փոքրիկ հրաշքի ատամիկները առանց սթրեսների բուժելու համար։

Տաթև Զաքարյան

07/05/2024 starts

Շատ կլինիկաներ եմ տարել տղայիս, բայց ոչ մի տեղ չի նստել։ Բոլորը խորհորրդ էին տալիս ընդհանուր անզգայացմամբ բուժում, սակայն բժիշկ Արմինեն կարողացավ համոզել։ Շնորհակալ եմ շատ։

Տաթև Նահապետյան

25/05/2024 starts

Շատ գեղեցիկ և մաքուր կլինիկա է, բարեհամբույր աշխատակիցներով և բարձրակարգ մասնագետներով, երեխաս սիրով և առանց վախի հաճախում է Բեյբի Դենտ։

Անի Խաչատրյան

11/05/2024 starts

Բարձրակարգ սպասարկում, շատ ժպիտներ ու առողջ ատամիկներ․․․ Շնորհակալ ենք մեր սիրելի բժիշկ Իննա։

Միլա Գասպարյան

10/01/2024 starts

Անչափ շնորհակալ եմ բժիշկ Զառայից և Բեյբիդենտից։ Իրոք անհնարինը հնարավոր է դառնում այստեղ։ Չափազանց ուշադիր հոգատար վերաբերմունք փոքրիկներին։ Մեր դեպքում ամենապրոբլեմատիկ տղաս, որի հետ շուրջ մեկ ու կես տարի Երևանի բոլոր ատամնաբուժարաններն այցելելով միակ լուծման տարբերակ ենք ստացել նարկոզով բուժումը, այսօր ուրախ այցելում է ատամնաբույժի և արդեն բուժել է բոլոր ատամները։Անչափ շնորհակալ եմ պրոֆեսիոնալիզմի և հրաշքներ գործելու համար։

Շուշաննա Թադևոսյան

17/05/2024 starts

Շատ բարեհամբույր անձնակազմ, պրոֆեսիոնալ բժիշկներ, որոնք գիտեն, թե ինչպես վարվել փոքրիկների հետ և ինչպես հոգեբանորեն պատրաստել բուժման։ Հաճելի, տրամադրող միջավայր երեխաների համար։

Անի Սահակյան

11/05/2024 starts

Անչափ շնորհակալ եմ բժշկուհի Զառային հոգատար վերաբերմունքի համար։ Երեխաների համար կատարյալ կլինիկա, ամենակարևորը մաքրությունը անթերի, հիգիենայի բոլոր նորմերը պահպանվում են։ Մի խոսքով անթերի ատամնաբուժարան երեխաների համար։

Ադրիանա մամա

24/05/2024 starts

Շնորհակալ եմ Բեյբիդենտից, հանձինս դոկտոր Զառային, աղջկաս այցը ատամնաբույժի մոտ այսքան հեքիաթային դարձնելու համար։

Անահիտ Վասիլյան

20/03/2024 starts

Շատ կլինիկաներ եմ տարել տղայիս, բայց ոչ մի տեղ չի նստել։ Բոլորը խորհուրդ էին տալիս ընդհանուր անզգայացմամբ բուժում , սակայն բժիշկ Զառան հրաշք գործեց ։ Բուժել ենք 9 ատամիկ։ Շնորհակալ եմ բարձրակարգ սպասարկման համար։ Սա քաղաքի լավագույն կլինիկան է։

Կիրակոս Կիրակոսյան

06/06/2024 starts

Երկար տանջանքներից հետո վերջապես գտանք մանկական ատամնաբուժարան, որտեղ սպասարկումը բարձր մակարդակի վրա է։ Հրաշալի մոտեցում փոքրիկներին։ Շնորհակալություն։

Անդրանիկ Գասպարյան

03/06/2024 starts

Ամեն ինչ շատ լավ էր, շնորհակալ եմ գերազանց սպասարկման համար։

Անի Ալավերդյան

21/05/2024 starts

Շնորհակալ եմ Բեյբիդենտին ի դեմս բժշկուհի Զառայի , որպես լավ մասնագետ և լավ մարդ։ Խորհուրդ եմ տալիս։

Էլեն Բեգլարյան

27/05/2024 starts

Շատ հրաշալի վայր, պրոֆեսիոնալ մոտեցում, պրոֆեսիոնալ անձնակազմ։ Առանձնահատուկ շնորհակալություն բժիշկ Սեդային։

Արամ Չիլինգարյան

11/04/2024 starts

Շատ լավ մոտեցում են ցուցաբերում, երեխան ուրախ դուրս է գալիս կարևորը։ Շնորհակալ ենք նման բարձր պրոֆեսիոնալիզմի համար, մանավանդ բժիշկ Զառային։

Արփինե Մխիթարյան

15/02/2024 starts

Վերջապես գտնվեց մի ատամնաբուժարան, որտեղ տղայիս ատամները բուժեցին առանց ընդհանուր անզգայացման։ Շնորհակալ եմ բժշկուհի Զառային իր անչափ հոգատար և պրոֆեսիոնալ մոտեցման համար։

Տոմա Բաբաջանյան

08/05/2024 starts

Այս ատամնաբուժարանը իրական հեքիաթ է, շնորհակալ եմ բոլորից։

Անի Առաքելյան

29/04/2024 starts

Վստահորեն կարող եմ ասել, որ ջերմ ու դրական մթնոլորտում ատամնաբույժին այցը դառնում է նույնիսկ հաճելի։ Շնորհակալություն եմ հայտնում բժշկուհի Ինային՝ բարեհամբույր վերաբերմունքի և գործի գիտակ լինելու համար։

Լիլիթ Հարութ Սահակյան

18/04/2024 starts

Երևանում միակ լավագույն ատամնաբուժարանը, շատ տեղերում ենք եղել, միայն այստեղ ենք կարողացել բուժել մեր աղջկա ատամները։ Եթե իմանայինք Բեյբիդենտի մասին բալիկս ավելի քիչ հոգեբանական տրավմայի կենթարկվեր։